Արմինֆո.<Մտահոգությամբ հետևում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող հերթական ռազմական սրացմանը, որն, ըստ հաղորդումների, արդեն հանգեցրել է զոհերի և ենթակառուցվածքների վնասների>,- ասված է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Ինչպես նշվում է հայտարարության մեջ, պաշտոնական Թբիլիսին հույս ունի, որ ձեռք կբերվի հրադադարի պայմանավորվածություն, կողմերը կանցնեն բանակցությունների ռեժիմի և կխուսափեն լայնամասշտաբ ռազմական գործողություններից, որոնք բացասական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի անվտանգության վրա: <Վրաստանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և միջազգային դերակատարներին գործադրել բոլոր ջանքերը՝ դադարեցնելու սրացումը և վերսկսելու կառուցողական երկխոսությունը։ Վրաստանը պատրաստ է ցանկացած կերպ նպաստել լարվածության թուլացմանը և տարածաշրջանում խաղաղություն հաստատմանը>, - ասված է հայտարարության մեջ: