Արմինֆո.Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման կապակցությամբ չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարություն: ՀԱՊԿ-ը հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ՏԱՍՍ-ին հայտնել Է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
<Այս պահին ՀԱՊԿ քարտուղարություն Հայաստանից դիմումներ չեն ստացվել։ Մենք մշտապես հանդես ենք եկել եւ հանդես ենք գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ միջազգայնորեն ճանաչված մեխանիզմը ԵԱՀԿ Մինսկի խումբն է>, - ասել է Զայնետդինովը։