Արմինֆո.Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած հերթական ագրեսիայի արդյունքում Հայաստանը պարտվելու որեւէ նախադրյալ չունի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը։
<Ուստի միակ հարցն այն է, թե ինչ ենք մենք ծրագրում ապագայի համար: Իրական <ռեալ-պոլիտիկը> հենց այն է, երբ գիտես քո խնդիրը ու գիտակցված գնում ես դրան: Այս առումով ռազմավարական ու ռազմական մեր հաջորդ բնագիծը Կուր գետի հոսանքն է>,- գտնում է նա։
Նրա խոսքով՝ եթե կան մեզանում տգետ, կոնֆորմիստ պաշտոնյաներ, ովքեր սա չեն հասկանում, ապա նրանք անելիք չունեն պետական ապարատում:
<Իսկ եթե պետության ղեկավարությունը չի հասկանում սա, ապա հաղթական այս պատերազմից հետո <ռեալ-պոլիտիկի> լոլոները չեն անցնելու ու իրենք պատասխանատվության են կանչվելու շատ դաժան ձեւով>,- ասել է Սարոյանը։