Արմինֆո.Կառավարության որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
<Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Զորքերին կցագրված անձնակազմերին կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի>,- գրել է վարչապետը։