ԱրմԻնֆո: Անկարան անվերապահ աջակցություն է հայտնել Ադրբեջանին ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ։
<Հայաստանը, հարձակվելով Ադրբեջանի քաղաքացիական բնակավայրերի վրա, խախտել է հրադադարի ռեժիմը և մեկ անգամ ևս ցույց է տվել, որ դեմ է խաղաղությանն ու կայունությանը ։ Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ>, - Twitter-ի իր էջում գրել է Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը ։
Իբրահիմ Քալինը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի, որպեսզի անհապաղ դադարեցնի այդ վտանգավոր սադրանքը ։ Նրա խոսքով <Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան լիովին աջակցում է նրան>, - ասել է նա:
Հիշեցնենք, որ դրբեջանական զորքերը ժամը 07:10-ին հարձակման են անցել շփման գծի ամբողջ երկարությամբ։
Հարկ է նաև նշել, որ այդ պահին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է ազգին ուղղված ուղերձով հանդես գալ։ Նշենք նաև, որ Ադրբեջանում այսօր վաղ առավոտից անջատված է համացանցը։