Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Կտրուկ սրվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Շփման գծում երկու կողմից ինտենսիվ կրակոցներ են։ Կորուստների մասին տեղեկություններ են ստացվում։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակն ու բանակցություններ սկսել՝ իրավիճակը կայունացնելու նպատակով»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։