Արմինֆո. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Արցախ։
Դեսպանատան պաշտոնական կայքում զետեղված հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին զգոն լինել և զգուշություն ցուցաբերել հայ-ադրբեջանական սահմանի տեղամասերում վերջերս տեղի ունեցած լարվածության սրման կապակցությամբ: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին ձեռննննպահ մնալ շփման գծի եւ սահմանի մոտ ուղեւորություններից, այդ թվում՝ Դիլիջանի ազգային պարկից դեպի հյուսիս գտնվող Մ4 եւ Մ16 մայրուղիներից դեպի արեւելք ընկած շրջանում եւ մինչեւ Տավուշի մարզում Վրաստանի հետ սահմանը: Մի ճանապարհորդեք Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան։
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին հետևել տեղական նորություններին։ Դեսպանատունը շարունակելու է հետևել անվտանգության ոլորտի իրավիճակին և անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն":