Արմինֆո. Նոյեմբերի վերջին տեղի կունենա "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնած ավանդական դրամահավաքը, որի ընթացքում հանգանակված միջոցնները կուղղորդվեն Հայաստանի և Արցախի սահմանամերձ համայնքների ամրապնդմանը: Ստացված միջոցները, ինչպես եւ նախկինում, կօգտագործվեն սահմանամերձ շրջաններում առողջապահական համակարգի հզորացման, խմելու եւ ոռոգվող ջրի մատակարարման, վերականգնվող էներգետիկայի զարգացման խթանման ծրագրերի իրականացման համար:
Միաժամանակ, հիմնադրամի ղեկավար Հայկակ Արշամյանի խոսքով, այս տարի կընդլայնվի փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու բաղադրիչը։ Այս մասին նա հայտարարել է լրագրողներին Արարատբանկի ռեբրենդինգի հետ կապված միջոցառման շրջանակներում։ Մասնավորապես, նա տեղեկացրել է, որ նախնական ծրագրերի համաձայն, եթե նախկինում սահմանամերձ համայնքներում աջակցություն է ցուցաբերվել ՓՄՁ-ներին ջերմոցային տնտեսությունների զարգացման գործում, ապա այս տարի ուղղությունների ցանկը կընդլայնվի: Բացի այդ, ակնկալվում է, որ օգնություն կցուցաբերվի լիբանանահայերին և սիրիահայերին, ովքեր ցանկանում են բիզնես ծավալել Հայաստանի և Արցախի սահմանամերձ համայնքներում: "Փորձենք նրանց էլ օգտակար լինել", - ընդգծել է նա։