Արմինֆո. Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննում է <Բարգավաճ Հայաստան> կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը:
Ծառուկյանը, գալով դատարանի շենք, լրագրողների հետ զրույցում հայտարարել է․ <Եթե ինձ ձերբակալելով ժողովրդի վիճակը կլավանա, հարց չկա>։ ԲՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ նշել է, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը երբեւէ այնքան վատ չի եղել, որքան հիմա։
<Ես բազմիցս նշել եմ, որ պետք է շտկել ստեղծված իրավիճակը, այն գնալով ավելի է վատթարանում ՝ սկսած հուլիսից ։ Սակայն ներկայիս կառավարության հետ դեպի լավը փոփոխություն հնարավոր չէ, քանի որ մարդիկ չեն տիրապետում այն ոլորտներին, որոնք ղեկավարում են>,-ասել է Ծառուկյանը ։
Նշենք, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, ընտրողներին կաշառելու եւ խոշոր հողամասեր ապօրինի յուրացնելու համար: Այս տարվա հունիսին խորհրդարանը Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։