Արմինֆո. Հոկտեմբերի 19-ին Նյու Յորքի հանրային գրադարանում տեղի կունենա ուղիղ հեռարձակում ՝ նվիրված "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության հնգամյա հոբելյանին: Քանի որ նախաձեռնությունն ուղղված է մեծ լսարանի, հաջորդ օրերի ընթացքում առցանց միջոցառումը կհեռարձակվի ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, ինչպես նաև հայերեն:
Առցանց միջոցառմանը կհրավիրվեն աշխարհահռչակ երաժիշտներ, թավջութակահար Յո-Յո Ման և ջազային սաքսոֆոնահար Ուինթոն Մարսալիսը, ովքեր կկատարեն յուրօրինակ ծրագիր:
Հանդիսության ընթացքում կիրականացվեն տարբեր մրցանակների և դրամաշնորհների մրցանակաբաշխությունների հեռարձակում, ինչպես նաև ժամանցային այլ ծրագրեր:
"Երախտագիտությունն ի գործ" խորագրով հոբելյանական միջոցառումներ
տեղի կունենան նաեւ Լոնդոնում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում:
8 տարվա համար նախատեսված (2015-ից մինչեւ 2023 թվականը, ի հիշատակ 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության) նախաձեռնությունը առաջ է մղում գլոբալ նախագծեր եւ աջակցում է այն մարդկանց, ովքեր վտանգելով իրենց անձը փրկում են մեր հասարակության ամենախոցելի անդամներին։ Միջազգային մարդասիրական "Ավրորա" նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանին բարեգործական նախագիծն է։ "Ավրորայի" նախագահ, դոկտոր Թոմ Քաթինան աշխարհին պատմում է երախտագիտության մասին ՝ հիմնվելով իր անձնական փորձի վրա ՝ որպես բժիշկ, վետերան, մարդասիրական գործիչ եւ "Ավրորա" մրցանակի 2017թ. դափնեկիր։
"Ավրորա" մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative Foundation, Inc. (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives Foundation (Ժնև, Շվեյցարիա) և "Ավրորա" մարդասիրական նախաձեռնություն բարեգործական հիմնադրամ (Երևան, Հայաստան):