Արմինֆո.<Նորք> հիվանդանոցի աշխատակիցները նույնպես կպարգևատրվեն COVID-19-ի դեմ պայքարում ներդրած ավանդի համար։
Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը Facebook-ի իր էջում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18-ին որոշում է ընդունել, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման և բուժման գործում ցուցաբերած նվիրումի և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել մի շարք բուժհիմնարկների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ <Նորքի> ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի անձնակազմը բաց նամակ էր հղել նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն առնչությամբ, որ <Նորքը>, չնայած իր ներգրավվածությանը COVID - 19-ի դեմ պայքարում համաճարակի առաջին իսկ օրերից, չի արժանացել <Մեր ժամանակի հերոսը> մրցանակին։
Վարչապետի որոշմամբ, բացի <Նորքից>, վարչապետի շնորհակալագրով են պարգևատրվել, մասնավորապես, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի, «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ի, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ,Ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի ,«Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, «Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի ,«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի , «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի,«Աստղիկ» բժշկական կենտրոնի, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ-ի,Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի,«Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի,Դիլիջանի «ԻՌ-ՎԻՆԳ» ՍՊԸ-ի,«Մեդլայն կլինիկ» ՍՊԸ-ի,«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի,«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն,«Մարտունու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի ,«Շտապ օգնություն» ՓԲԸ-ի ,«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ,ՀՀ առողջապահության նախարարության և այլ գերատեսչությունների աշխատակիցները։