Արմինֆո.Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմնորոշվել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմամբ:
Սեպտեմբերի 23-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բանակցությունների օրակարգի, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ներում նրա խոսքերի տարբեր մեկնաբանությունների վերաբերյալ գնահատականների մասին հարցին, Զախարովան նշել է, որ չէր ցանկանա մեկնաբանել այդ հաղորդագրությունների կոռեկտությունը, կոչ անելով դիմել այն աղբյուրներին, որտեղից դրանք ստացվել են:
"Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա կցանկանայի նշել, որ այսօր ադրբեջանական կողմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի վաղ հնչեցված հիմնարար սկզբունքները, որոնք ենթադրում են, այդ թվում' Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ինչպես նաեւ դրա շուրջ տարածքների ազատագրում: Այս հարցի շուրջ մեր դիրքորոշումը դուք լավ գիտեք եւ մեծ խնդրանք ՝ կողմնորոշվել դրանով, այլ ոչ թե տարբեր մեկնաբանություններով, որոնք արվում են ոչ ռուսական կողմից", - ամփոփել է Զախարովան:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ - ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, թե, իբր, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ "Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացին, եւ որ ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս 5 գրավյալ շրջանների վերադարձի, տարածքում խաղաղապահների տեղակայման եւ տրանսպորտային-հաղորդակցական համակարգի վերականգնման օգտին":