Արմինֆո. Սեպտեմբերի 25-ին մեկնարկում է անվանի նկարիչ Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին նվիրված փառատոնը:
Եղիշե Թադևոսյանը ծնվել է Վաղարշապատում։ Իր ստեղծագործության մեջ նկարիչը դիմել է պուանտիլիզմին և էքսպրեսիոնիզմին, և իր բացառիկ ավանդի համար արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ ավելի վաղ կազմակերպել և ղեկավարել է Հայաստանի նկարիչների միությունը:
Փառատոնի շրջանակներում Մհեր Աբեղյանի թանգարանում տեղի կունենա Եղիշե Թադևոսյանի ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Ցուցասրահում կգործի մոտ 50 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ ընդգրկող ցուցադրություն: Բացի այդ, թանգարանի այգում կկազմակերպվի պլեներ Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի և Երևանի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի սաների մասնակցությամբ: