Արմինֆո.Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի նշանակման շուրջ կրքերը շարունակում են թեժանալ։ Բուհի կոլեկտիվի կողմից ձևավորված կազմկոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ռեկտորի պաշտոնում ընտրվել է Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչն ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։
Ս.թ․ օգոստոսի 28-ին ՀՊՏՀ գիտական խորհուրդը դիմել է և´ ՀՀ վարչապետին, և´ ՀՀ ԿԳՄՍ նախարարին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու օրինական ընտրված ռեկտորը մինչ օրս նշանակված չէ պաշտոնում։
Երեկ համալսարանի աշխատակիցները և ուսանողները երթ են իրականացրել դեպի ՀՀ Կառավարություն՝ այս հարցով պարզաբանում ստանալու համար, սակայն մինչ այս պահը ՀՊՏՀ-ն չի ստացել որևէ պատասխան։
Տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դ․ Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը։
Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ուսանողների և մյուս շահառուների հանդեպ և հայցելով նրանց ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ուսանողների շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։ Միևնույն ժամանակ, ԿԳՄՍ նախարարին և ՀՀ Կառավարության ներկայացուցիչներին հրավիրում ենք համալսարան՝ ծանոթանալու ՀՊՏՀ կոլեկտիվի դիրքորոշմանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Սմբատ Գոգյանը հայտարարել էր, որ Դիանա Գալոյանի գիտական աշխատանքում գրագողության ակնհայտ փաստեր կան։ Նա նաեւ նշել էր, որ նրան հովանավորում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը ։ Կողմերը հերքել են այդ մեղադրանքները։ Բացի այդ, վարչական բողոքների ուսումնասիրության արդյունքում Գալոյանը, ՀՀ ԿԳՆ որոշումներով ԲՈՀ-ի ղեկավարի 09.07.2010 թ. հրամանագիրը ' առոչինչ ճանաչելու մասով վարույթ հարուցելու մասին Գալոյանի կողմից տնտեսագիտական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի շնորհումն ամբողջությամբ ոչ իրավաչափ է ճանաչվել, իսկ 17.07.2010 թ.տվյալ գիտական աստիճանի շնորհումն անվավեր ճանաչելու մասին չեղյալ է հայտարարվել: Հետո Գոգյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որ այդ որոշումը կարելի է բողոքարկել դատարանում, կամ էլ ուղղակիորեն դիմել կառավարությանը, քանի որ այն, ինչպես նշված է, սխալ է: ԲՈՀ-ի ղեկավարը նաեւ նշել է, որ անձամբ Գալոյանին բացասական չի վերաբերվում, եւ նշել է, որ ինքը իր ատենախոսության հարցով որեւէ բովանդակային պահանջ չի ունեցել: