Արմինֆո. Սեպտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը նոր նախագահ կընտրի ։ Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը ։
Լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը հայտնել է, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը չեն քննարկել: Ինչ վերաբերում է այն բանին, թե կցանկանար դառնալ ՍԴ նախագահ, Խունդկարյանը նշել է. <Այս պահին ես այդ հարցի պատասխանը չունեմ, այսօր աշխատանքային նիստում տեղի կունենա քննարկում։ Որոշումը, որը կընդունվի գաղտնի քվեարկությամբ, կհամապատասխանի օրենքին>։
ՍԴ մեկ այլ դատավոր Վահե Գրիգորյանն իր հերթին ընդգծել է, որ դատավորների շրջանում Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածությունները չեն քննարկվել: Գրիգորյանը նշել է, որ մինչև քվեարկության ավարտը չի ցանկանում մեկնաբանել այդ հարցը: Նշենք, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանի խորհրդարանն ընտրեց ՍԴ երեք դատավորի՝ Էդգար Շաթիրյանին, Երվանդ Խունդկարյանին և Արթուր Վաղարշյանին։