Արմինֆո.Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։
Ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, դրա դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։
Մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին ներկայացրել է գրասենյակի ծրագրերը: Մասնակիցների հարցերի շրջանակը լայն էր՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։