Արմինֆո. Մանրածախ առևտրի ոլորտի ներկայացուցիչները շարունակում են բողոքի ակցիաները ՝ կապված մաքսազերծման գնի բարձրացման հետ ։ Հերթական ակցիան մեկնարկել է սեպտեմբերի 18-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք, որ բացի հագուստի եւ կոշիկի մաքսազերծման՝ 1,5-2 անգամ բարձրացումից (ՊԵԿ-ի տվյալներով), ցուցարարները դժգոհ են նաեւ նոր մոտեցումից, ըստ որի ՝ մաքսազերծումն այսուհետ պետք է իրականացվի հատով, այլ ոչ թե՝ կիլոգրամով: Ակցիայի մասնակիցները նշում են, որ հատով մաքսազերծումը շատ ժամանակ է պահանջում՝ հատկապես հաշվի առնելով բեռի քանակը: < Կարծիք էր հնչում, որ մենք դժգոհ ենք, որովհետև ուզում ենք թաքցնել ներմուծվող ապրանքի միավորները, բայց իրականում մենք միշտ նշել ենք ոչ միայն քաշը, այլև քանակը>,- հայտարարել է ցուցարարներից մեկը ։
Նշվել է նաեւ, որ ՊԵԿ-ի տեղեկություններից ելնելով ՝ մաքսազերծման բարձրացման որոշումը պետք է ուժի մեջ մտներ դեռ հունվար ամսին, սակայն բազմիցս հետաձգվել է ։ Մինչդեռ ցուցարարները վստահեցնում են, որ իրենք տեղյակ չեն եղել նոր կանոնների մասին, եւ նրանց հետ համապատասխան խորհրդակցություններ չեն անցկացվել: <Յուրաքանչյուր ապրանքով բեռնված ֆուռ պետբյուջե է բերում 65-70 հազար դոլար ։ Արդեն մեկ շաբաթ է, ինչ մենք, նոր կանոնների պատճառով, ապրանքների մաքսազերծում չենք իրականացնում>, - հայտարարել են ներկրողները ։
Ելնելով ստեղծված իրավիճակից ՝ ցուցարարները կառավարությունից պահանջում են ընդառաջ գնալ և հետաձգել մաքսազերծման նոր կանոնների ուժի մեջ մտնելը, հակառակ դեպքում նրանք ստիպված կլինեն ապրանքը վաճառել ավելի բարձր գներով, ինչը կհարվածի սպառողների գրպանին ։