Արմինֆո. Սան Ֆրանցիսկոյի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գտնվող հայկական կենտրոնը հարձակման է ենթարկվել:
<Ասպարեզ> պարբերականը տեղեկացնում է, որ հրդեհի հետևանքով նյութական մեծ վնաս է հասցվել: <Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձությունը և համայնքի ղեկավարությունը, քաղաքի հրշեջների և օրինապահ մարմինների հետ համագործակցությամբ՝ հետամուտ կլինեն ազգային ատելության հողի վրա կատարած հարձակումը բացահայտելուն>,- նշում է աղբյուրը։
Հարկ է նշել, որ աշխարհի տարբեր անկյուններում հայկական շենքերի եւ մշակութային հուշարձանների վրա նման հարձակումները հաճախակի դարձել ընթացիկ տարվա հուլիսին հայ - ադրբեջանական պետական սահմանին տեղի ունեցած բախումներից հետո: Հարձակումների և վանդալիզմի ակտերի մասին հաղորդագրություններ են ստացվել ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից եւ մի շարք այլ քաղաքներից։