Արմինֆո. Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոյի և ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանի միջև:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը հատկացվել է Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակին:
Ռուսական կողմից ընդգծվել է ներքաղաքական գործընթացներին որևէ միջամտության, ապակայունացման փորձերի և դրսից միակողմանի միջնորդական ծառայություններ պարտադրելու անթույլատրելիությունը։ Նշվել է սահմանադրական բարեփոխումների անցկացման նախաձեռնության հեռանկարը, որն ուղղված է Բելառուսի քաղաքական համակարգի ազատականացմանը ՝ այդ գործընթացում ներգրավելով քաղաքացիական հասարակության, աշխատանքային կոլեկտիվների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներին: