Արմինֆո. Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համատեղ պայքարը հեղափոխության և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանի դեմ ամենևին չի վերացնում նրանց երկարատև մրցակցությունը միմյանց միջև։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստեփան Սաֆարյանը' մեկնաբանելով գործող իշխանության դեմ պայքարում երկու նախկին նախագահների միավորման մասին ԶԼՄ-ներում հայտնված տեղեկատվությունը:
"Քոչարյանը չի կարող ներել ՀՀԿ-ին՝ հեղափոխությանն իշխանություն հանձնելու համար, ինչը փակուղի է մտցրել ոչ միայն ՀՀԿ-ին և Սարգսյանին, այլ նաև իրեն և շատ ուրիշների։ Ի դեպ, նրանք պայքարել են միմյանց դեմ դեռ շատ վաղուց՝ բավականին հետաքրքիր մեթոդներով, որոնք առավելապես տեղավորվում հիբրիդային պատերազմ հասկացության շրջանակներում: Օրինակ, Գագիկ Ծառուկյանի "Բարգավաճ Հայաստան" կուսակցության միջոցով, կամ նախագահական ընտրություններում Արամ Հարությունյանին առաջադրելով, որպեսզի նա քննադատի Սերժ Սարգսյանին և այլն, և ես չեմ կարծում, որ հիմա շատ բան է փոխվել", - ընդգծել է Սաֆարյանը։
Ընդ որում, Մոսկվայի համար Քոչարյանը Սարգսյանի համեմատ, Սաֆարյանի գնահատմամբ, ավելի ընդունելի գործընկեր է։ Առաջին հերթին, հաշվի առնելով, որ նախագահ եղած ժամանակ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ փորձում էր հակազդել Հայաստանը կամ նրա ինքնիշխանությունը կլանեու Կրեմլի մտադրություններին, ի տարբերություն Քոչարյանի, որը իր նախագահության 10 տարիների ընթացքում երբեք և ոչ մի բանում Ռուսաստանին չի մերժել։
Քոչարյանի ու Սարգսյանի շուրջ տեղեկատվական աղմուկը ՀԽ նախագահը պայմանավորում է դրանց հետ կապված իրական օրակարգի առկայությամբ։ Հանրային խորհրդի ղեկավարը կարծում է, որ օրակարգը բացառապես քրեական է, որը երկու նախկին նախագահներն էլ բոլոր ուժերով փորձում են քաղաքականացնել՝ սեփական պաշտպանության նպատակով՝ "սեփական կաշին փրկելու" նպատակով։ Այս համատեքստում Սաֆարյանը ցավով նշել է, որ նոր քաղաքական ուժերին առայժմ չի հաջողվում ձևավորել հեղափոխության արդյունքների ամրապնդման իրական այլընտրանքային օրակարգ: Հետևաբար, դրանում, ինչպես նաև Քոչարյանի ու Սարգսյանի ՝ իրենց քաղաքական գործիչներ ներկայացնելու փորձերի համար մեղավոր են բացառապես այդ ուժերնը։
"Այսօրվա Հայաստանում ընդդիմադիր գործունեություն ծավալելը շատ հեշտ է դարձել։ Խոսքի ազատության, ԶԼՄ-ների ազատություն, ժողովրդավարության ազատություն, որոնք բացակայում էին Քոչարյանի եւ Սարգսյանի ժամանակներում: Ընդդիմությանն անհրաժեշտ է գտնել իր մտքերը, օրակարգը, գաղափարները քաղաքացիներին հասցնելու միջոց։ Հետհեղափոխական իրավիճակի քննադատությունը պետք է լինի բովանդակային, հիմնավորված, փաստարկված, համապատասխանաբար՝ համոզիչ, այլ ոչ թե ծիծաղելի, ինչպես այսօր, օրինակ, ղարաբաղյան խնդրի չլուծված պայմաններում ձիու վրա նստելու համարձակություն ունեցող Փաշինյանին կշտամբելու տեսքով։ Այս ամենն այսօր Հայաստանում չկա։ Ցավոք", - ամփոփել է Սաֆարյանը։