Արմինֆո. Հայաստանի անկախության օրը ԱՄԷ-ում երկու երկնաքեր լուսավորելու են հայկական եռագույնի գույներով։
<Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության երկնաքերը և Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվեն Հայաստանի ազգային դրոշի գույներով>,- ասվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։