Արմինֆո. Իրանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում։
Ինչպես հաղորդում է APA-ն, այd մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին: Ընդ որում, դիվանագետը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանը հակամարտություններ ձգելու ուժ չունի, եւ նման հակամարտությունների մեր տարածաշրջանը չպետք է բախվի: "Սակայն, ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի այնպես, որ Ադրբեջանը կարողանա ստանալ այն, ինչի իրավունք ունի", - ամփոփել է դիվանագետը: