Արմինֆո. Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընդհանուր իրավասության դատարանը մասնակիորեն հանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքը: Այս մասին հաղորդել է նախկին նախագահի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան։
Նշենք, որ այս միջնորդությունը ներկայացրել էր ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը: Նիստը տեղի է ունեցել դռնփակ, քանի որ խոսքը բանկային գաղտնիքի եւ անձնական բնույթի այլ տվյալների մասին էր: Գործով այլ մանրամասներ կհաղորդվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ ապօրինի հարստացման մեղադրանքներով: