Արմինֆո. Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ անհրաժեշտ է ոչնչացնել "Քրդական աշխատավորական կուսակցությանը" եւ քրդական համայնքն այդ երկրում։ Այս մասին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից հայտարարել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավոր, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։ Պատգամավորը հայտարարել է, որ ամեն օր Անկարան իրականացնում է քուրդ ժողովրդի ցեղասպանություն։
"Սիրիական լրատվական գործակալությունները մի քանի ամիս առաջ հաղորդել էին, որ թուրքական իշխանությունները Անկարայի հովանավորության տակ գտնվող ահաբեկիչներին Սիրիայից տեղափոխում են Ադրբեջան։ Մենք դատապարտում ենք Թուրքիայի գործողությունները եւ մեր զորակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին", - ընդգծել է Հասանովը։ Նրա խոսքով, Թուրքիայի, Սիրիայի, Իրանի եւ Իրաքի քրդերը համակրանք են տածում Հայաստանի եւ մեր երկրի ժողովրդի նկատմամբ: "Սիրիայի խորհրդարանում քուրդ պատգամավորները մի քանի անգամ բարձրաձայնել են Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին, դրա համար նրանք հետապնդումների են ենթարկվել Թուրքիայի իշխանությունների կողմից։ Քանի որ մեր ժողովուրդներն ունեն ընդհանուր թշնամի՝ ի դեմս Թուրքիայի, կարծում եմ, որ մեր ժողովուրդները պետք է համագործակցեն միմյանց հետ և հակազդեն Անկարային", - հայտարարել է Հասանովը։