Արմինֆո. Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Խաչատրյանն ընտրվել է Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ:
Ինչպես նշել է հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը, ԱԺ 132 պատգամավորներից գաղտնի քվեարկությանը մասնակցել է 100 պատգամավոր: Խաչատրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 96 պատգամավոր, դեմ՝ 4-ը։ Այսպիսով՝ Արկադի Խաչատրյանը դարձել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ։