Արմինֆո.Ադրբեջանի ԱԳՆ-ում անուշադրության չեն մատնել Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի արած հայտարարությունները:
Բաքվի նյարդային արձագանքն է հարուցել հայ նախարարի ուղերձներն արաբական աշխարհի հետ համագործակցելու Երեւանի պատրաստակամության վերաբերյալ՝ տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման նպատակով։
Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ն Մնացականյանին մեղադրել է <երկերեսանիության> մեջ, եւ ավանդույթի համաձայն, հերթական անգամ Հայաստանին <օկուպանտ> և <ահաբեկչական գաղափարախոսությամբ պետություն> անվանել ՝ մոռանալով, որ հենց ադրբեջանական կողմում են կռվել վարձկանները ինչպես նախորդ դարի 90 - ականների սկզբին ՝ Ղարաբաղյան ազատագրական պատերազմի ժամանակ, այնպես էլ 2016թ.ապրիլյան քառօրյայի ընթացքում ։ <Այս պայմաններում մահմեդական երկրների հետ բարեկամության եւ սերտ համագործակցության, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության մասին Հայաստանի արտգործնախարարի այս հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան զառանցանք ։ Մենք վճռականորեն մերժում ենք Հայաստանի կեղծ եւ անհեթեթ պնդումներն ու հայտարարությունները>, - հայտարարել են ԱՀ ԱԳՆ-ում: