Արմինֆո.Արևմտյան ԱՄՆ-ի Համահայկական խորհուրդը «Մեկ Ազգ, Մեկ Ապագա» թեմայով ու HyeAid Lebanon-ի անվանումով դրամահավաք-տելեթոնի ընթացքում հավաքվել է 1,375,555.00 դոլար ։
ԱրմԻնֆո ստացված հաղորդագրության համաձայն՝ վերոնշյալ գումարի 85% - ն արդեն ստացվել է, մնացած մասը սպասվում է առաջիկայում: Ընդ որում, խորհրդի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախնական գումարը ՝ 500,000.00, արդեն փոխանցվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի կողմից հաստատված Լիբանանահայության վերականգնման հանձնախմբի հատուկ հաշվեհամարին:
Արեւմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդը վերահաստատում է իր և իր անդամ կառույցների անվերապահ հանձնառությունը իր գոյության իմաստն ու նպատակը հանդիսացող համահայկական օրակարգին։