Արմինֆո.Մենք առաջարկում ենք փոփոխություններ կատարել դատավորների կենսաթոշակին վերաբերող օրենքում, քանի որ այս հարցը կարգավորման անհրաժեշտություն ունի ։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է <Իմ քայլը> խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը։
Նա նշել է, որ դատավորներն իրավունք ունեն արժանապատիվ կենսաթոշակ ստանալու։ <Մենք առաջարկում ենք կատարել փոփոխություններ, որոնց համաձայն՝ դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից: Մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է լուծել>, - նշել է Դավթյանը ։
Պատգամավորի խոսքով՝ այդ կերպ դատավորները վստահ կլինեն իրենց վաղվա օրվա հանդեպ և չեն վախենա թոշակի գնալուց: