Արմինֆո. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 9-ին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Այդ մասին հաղորդում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: