Արմինֆո.Հաշվի առնելով COVID-19 համավարակի հետևանքով ստեղծված ներկայիս իրավիճակը՝ առցանց հարթակներին անցումն ու դրանց կառավարումը դարձել են անհրաժեշտություն ինչպես սկսնակ, այնպես էլ գործող ձեռնարկատերերի համար։
Ի լրումն 30,00 ԱՄՆ դոլարի, որը տրամադրվել էր Հայկական Կարմիր խաչի ընկերությանը համավարակի բռնկման սկզբնական շրջանում, «Էյչ-Էս-Բի-Սի» խումբն այժմ հատկացրեց 15,000 ԱՄՆ դոլարի չափով ֆինանսավորում «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամին «Կորոնավիրուսից տուժած անձանց թվային գրագիտության բարելավում» ծրագրի իրականացման համար: Ծրագրի հիմնանպատակն է ստեղծել թվային վերափոխման գործընթացների հիմքեր թվայնացման համար անհրաժեշտ հմտություններ, գիտելիքներ և հնարավորություններ փոխանցելու և զարգացնելու միջոցով:
Ծրագրի երկու նպատակներն են
Ծրագիրն ուղղված է COVID-19 համավարակից տուժած ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, որոնք դժվարանում են անցում կատարել առցանց աշխատանքին, թեև այդ իրենց համար ռազմավարական նշանակություն ունի, և որոնց անհրաժեշտ է հավելյալ ժամանակ ու ռեսուրսներ վերապատրաստման, ինչպես նաև հմտությունների ձեռքբերման ու զարգացման համար: Այսպիսով, ծրագիրը կթիրախավորի մրցութային հիմունքներով ընտրված առնվազն 50 մասնակիցների, որոնցից 25-ը կստանան թվային վերափոխման ռազմավարության մշակմանն ուղղված դասընթացներին մասնակցելու հնարավրություն մարզիչների և խորհրդատուների անմիջական ուղղորդմամբ: Ծրագրի ավարտին առնվազն 10 մասնակիցներ, որոնք հաջողությամբ կմշակեն իրենց ռազմավարությունները և կցուցաբերեն իրենց բիզնեսները թվայնացնելու պատրաստվածություն, 2 ամիսների ընթացքում կստանան շարունակական աջակցություն ամսական երկու անգամ կամ ավելին` ըստ անհրաժեշտության անհատական խորհրդատվության և պրակտիկ օգնության միջոցով:
Ծրագիրը միտված է երկարաժամկետ արդյունքների ապահովմանը և այդ արդյունքների ընդլայնմանը: Վեբինարների ձայնագրությունները հասանելի կլինեն հատուկ ստեղծված YouTube-յան ալիքում՝ հանրության օգտագործման համար: