Արմինֆո.Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը տեղեկացրել է, որ նախագահ Արայիկ Հարությունյանը որոշում է ընդունել իր լիազորությունների մի մասը տալ Անվտանգության խորհրդին։ Այս մասին Բաբայանը հայտարարել է Արցախի խորհրդարանում։
<Թե լիազորությունների որ մասն է պետք հանձնել մեզ՝ կորոշի նախագահը ։ Ուզում եմ նշել, որ այն ամենը, ինչի մասին ես ասում եմ, ամբողջովին գաղտնի է։ Մենք գործելու ենք նախագահի հրամանագրից ելնելով ։ Մեզ հանձնել են այնքան լիազորություններ, որքան անհրաժեշտ է>, - ընդգծել Է ԱԽ քարտուղարը։
<Մենք լիազորված ենք ամեն հարցով. բնապահպանությունից սկսած, գյուղապետով և բոլոր ոլորտներով իրավունք ունենք ստուգել, նայենք՝ ինչ է կատարվում և այլն։ Չկա այնպիսի ոլորտ, որը մեզ արգելված է գործունեություն ծավալել>,-ասել է Բաբայանը: