Արմինֆո. Լուրերը, թե Արցախում երկիշխանություն է տիրում, իրականությանը չեն համապատասխանում ։ Այս մասին Արցախի խորհրդարանում հայտարարել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը ։
Նա ընդգծել է, որ նման իրադրությունը հնարավոր չէ՝ օրենսդրական տեսանկյունից ։ Ավելին, նման անհրաժեշտություն էլ չկա ։ <Մենք բոլոր ծագող հարցերը լուծում ենք՝ Արցախի նախագահի հետ համատեղ ։ Մենք այն իրավիճակում չենք, որ մեզ թույլ տանք մրցակցել միմյանց հետ ։ Հիմա տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նման խաղերը տեղ չունեն>, - ընդգծել է Բաբայանը ։
Բաբայանի խոսքով ՝ իրականությանը չեն համապատասխանում նաև խոսակցություններն այն մասին, որ ԱԽ-ն նախարարություններում կրճատումներ է իրականացնում ։
<Իրականությունն այն է, որ եթե նախարարը չի կարող բացատրել, թե ինչով են զբաղված իր կադրերն աշխատավայրում, ուրեմն նրան պետք է ազատել զբաղեցրած պաշտոնից>, - եզրափակել է Բաբայանը: