Արմինֆո. Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում պետական ինստիտուտների ապալեգիտիմացման գործընթացի արտացոլումն ու շարունակությունն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Սեպտեմբերի 7-ին Lydian Armenia ընկերության պահնորդները Ամուլսարի ոսկու հանքավայրի մատույցներում ծեծի են ենթարկել բնապահպան-ակտիվիստներին եւ Ջերմուկի բնակիչներին: Ակտիվիստների խոսքով ՝ միջադեպը հրահրել է ընկերության ղեկավարությունը, որը պահնորդներին հրահանգել է ուժ կիրառել համայնքի բնակիչների դեմ ։ Ի պատասխան՝ ընկերությունը հրապարակել է տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի հոգի քարեր նետում <Լիդիան Արմենիայի> դիտակետի ուղղությամբ և հարվածում պահակային շներին ։
<<Ամուլսարի> շուրջ տեղի ունեցող գործընթացն ունի զուգահեռներ մյուս գործերում, որոնք հանրության տարբեր խմբերին բաժանվել են թշնամի հատվածների։ Սխեմեն նույն է։ Կառավարությունը մի կողմ է քաշվում և չի կատարում իր պարտականությունները՝ որոշում չի կայացնում։
Արդյունքում "կողմերը" ստիպված իրար հետ են հաշիվ մաքրում։ Ամուլսարի հանքի շահագործման բանավեճի կողմերը միմյանց են ծեծում ու արդեն կարևոր էլ չի, թե ով է առաջինը հարվածել։ Նման դեպքերում ցանկացած պատահականություն կարող է շիկացնել իրավիճակը, հնարավոր է։Կա պրոցես, կա մի կողմ քաշված կառավարություն և կողմերն ու դեմերը միմյանց են հետ են հաշիվ մաքրում, այն դեպքում, որ որոշում ընդունողն իրենք չեն, այլ կառավարությունն է>,- ընդգծել է նա։
Նույն պրոցեսը, Դանիելյանի կարծիքով, տարբեր դատավարությունների ընթացքում է տեղի ունենում, որտեղ կոմերն ու դեմերը դատարանի դահլիճներում, կամ, փողոցում, պատրաստ են ձեռնամարտի, որովհետև կառավարությունը հայտարարելով, որ դատական համակարգը կոռումպացված է, խրախուսում է փողոցում հարցեր լուծելուն։
<Հասկանալի է, որ <բաժանիր, որ տիրես>բանաձև <հեղափոխականների> սիրած գործելաոճն է, բայց երբ այն կիրառում են ոչ արհեստավարժները, ապա բաժանում կարող է ստացվել, բայց <տիրելու> պահը կարող է չստացվել։ Նման դեպքերում բոլորն են դուրս գալիս որոշում չկայացնողի դեմ>,- ամփոփել է քաղաքագետը։