Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Աստրիդ Փանոսյանին պարգեւատրել է "Վաստակի համար" ազգային շքանշանով: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
"Ջերմագին շնորհավորանքներս Աստրիդ Փանոսյանին՝ Ելիսեյան պալատում կայացած գեղեցիկ արարողության ժամանակ նախագահ Էմանուել Մակրոնի կողմից "Վաստակի համար" ազգային շքանշանի ասպետ գերազանցության նշանի հանձնման կապակցությամբ: Արժանի պարգեւ այդ վստահ եւ սրտառուչ կնոջ համար",- գրել է Հայաստանի դեսպանը։
Աստրիդ Փանոսյանը Societe de Tayninh SA տնօրենների խորհրդի նախագահն է և գլխավոր տնօրենը (2015 թվականից), Ֆրանսիական կենտրոնամետ և լիբերալ La Republique en Marche (LREM) քաղաքական կուսակցության համահիմնադիր, որը հիմնադրվել է 2016 թվականի ապրիլի 6-ին, ինչպես նաև Unibail-Rodamco SE-ի ռեսուրսների գծով տնօրեն և վարչության անդամ: Փանոսյանը նաև աշխատել է Ֆրանսիայի գործադիր մարմնում ՝ տարբեր պաշտոններում։