Արմինֆո. Հայաստանը հաստատել է մասնակցությունը "Մանկական Եվրատեսիլ-2020" երգի միջազգային մրցույթին։ Facebook-ի Armenia in Junior Eurovision էջում զետեղված հաղորդագրության համաձայն՝ մասնակցության մանրամասները կներկայացվեն ավելի ուշ:
Այս տարի երգի մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։ Հայաստանից բացի իրենց մասնակցության մասին հայտարարել են Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Նիդերլանդները, Մալթան, Լեհաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Ուկրաինան: Մինչդեռ աշխարհի 19 երկրներ, այդ թվում՝ Իտալիան, Դանիան և Շվեյցարիան, հայտարարել են իրենց մերժման մասին։ Այս տարվա դեբյուտանտը կլինի Գերմանիան: Իսլանդիան, Շոտլանդիան եւ Էստոնիան հետաձգել են 2020-ին իրենց նորամուտը:
Անցյալ տարի "Colors of your dream" երգով Հայաստանը ներկայացնող Կարինա Իգնատյանը զբաղեցրեց 9-րդ տեղը։
Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսի պատճառով "Եվրատեսիլ-2020" -ի տեղի է ունեցել համերգի ձեւաչափով, որը հեռարձակվել է առցանց: Մրցույթին մասնակցել են նաև նախորդ տարիների Եվրատեսիլի մասնակիցներն ու հաղթողները: