Արմինֆո. Երեւանի ավագանին որոշում է կայացրել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան տեղադրելու վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը։
Կառավարությունը 2019 թվականի նոյեմբերի 7-ին հուշարձանի տեղադրման համար հատկացրել է 2 մլն դրամ։ 2008թ. մարտի 1-ի զոհերի հուշարձանի լավագույն նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել քանդակագործ Ալբերտ Վարդանյանի նախագիծը: Մրցույթն անցկացվել է Երևանի քաղաքապետարանի կողմից ՝ կառավարության պատվերով։
Նշենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մարտի 1-ին զոհվել է 10 մարդ: Գործի քննությունը շարունակվում է մինչ օրս: Գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու այդ ժամանակվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։