Արմինֆո.Տավուշի մարզում մեկնարկում է Yerevan Jazz Fest ամենամյա միջազգային փառատոնը: Ջազի հայկական ասոցիացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 13-ին ՝ ժամը 15:00-ից
մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին: Հանդիսատեսի առջև ելույթ կունենան Հայաստանի պետական ջազային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյանի եռյակը, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog Music Project-ը, Կարեն Գրիգորյան եռյակը, Personal Opinion Project Davit Melkonyan Group-ը և Samvel Gasparyan Electric Trio-ն: Միջոցառման մուտքն ազատ է: Միջոցառման ընթացքում կպահպանվեն սահմանված հակահամաճարակային բոլոր կանոնները:
Նշենք, որ Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն վեցերորդ տարին։ Փառատոնի շրջանակներում ավանդաբար տեղի են ունենում տարբեր համերգներ տեղի և արտասահմանյան արտիստների և կոլեկտիվների մասնակցությամբ։
Հավելենք, որ նախօրեին Բերդ քաղաքում մեկնարկել է "Երևանյան հեռանկարներ" միջազգային երաժշտական փառատոնը: Այս մասին որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով Տավուշում հուլիսյան հաղթական մարտերը։