Արմինֆո. Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան հանդիպել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի հետ:
Ինչպես հաղորդում Է Ուկրաինայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են միջազգային իրավական համագործակցության հարցեր:
"Մենք արդյունավետ համագործակցություն ունենք Հայաստանի հետ միջազգային իրավաբանական օգնության հարցերի շուրջ։ Նման կանոնավոր երկկողմ շփումները թույլ են տալիս արդյունավետորեն լուծել երկու երկրների համար ընդհանուր խնդիրներն ու մարտահրավերները ",- հայտարարել Է Իրինա Վենեդիկտովան։
Իր հերթին՝ հայ դիվանագետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Ուկրաինայի իրավապահ մարմինների համակարգի հետ հարաբերությունների խորացմամբ՝ միջազգային պայմանագրերի շրջանակներում: