Արմինֆո.Սեպտեմբերի 15-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների գործունեությունը։ Այդ մասին հաղորդում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Յուրաքանչյուր խմբում կլինի առավելագույնը 12 երեխա, ովքեր մանկապարտեզ են այցելել 2019-2020 ուսումնական տարում: Առաջնահերթությունը կտրվի աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին: Հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Հավելենք, որ սեպտեմբերի 15-ից իրենց աշխատանքն են սկսում նաև դպրոցները։ Առաջին դասարանցիները դպրոց կայցելեն սեպտեմբերի 14-ին՝ մեկ անձի ուղեկցությամբ։ Ուսումնական հաստատությունները մարտից փակվել են կորոնավիրուսի առնչությամբ, եւ ուսուցումն իրականացվել է հեռավար ռեժիմով: