Արմինֆո. ՀՀ պարետատունը անվտանգության կանոններ է սահմանել թանգարանների, թատրոնների և այլ հաստատությունների համար՝ սահմանափակող միջոցների մեղմացման հետ կապված։
Այսպես, արետատան համաձայն, արգելվում է հանդիսատեսի մուտքը թատրոն առանց դիմակի, մինչեւ միջոցառման մեկնարկը մուտքի մոտ պատասխանատու անձը չափում է հանդիսատեսի ջերմաստիճանը, միջոցառման ժամանակ ապահովվում է բեմից մինչեւ հանդիսատես առնվազն 6 մետր սոցիալական հեռավորություն: Գրադարանների պարագայում՝ ընթերցողի վերադարձած գիրքն առանձնացվում է, եւ նոր ընթերցողներին չի տրամադրվում առնվազն մեկ օրվա ընթացքում, ընթերցասրահներում պետք է պահպանվի մեկուկես մետր սոցիալական հեռավորություն: Նշվում է թանգարաններում այցելուների շրջանում թղթային տեղեկատվական նյութերի շրջանառության բացառման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ սենսորային էկրանների եւ այլ ինտերակտիվ միջոցների օգտագործումը. հնարավորության դեպքում անհրաժեշտ է սրահները վերազինել տեղեկատվական մոնիտորներով եւ այլ տեխնիկական միջոցներով ՝ ցուցանմուշներին անհպում ծանոթանալու համար: Ոչ ֆորմալ և շարունակական կրթության ոլորտում աշխատող հաստատությունների դեպքում դասընթացների մասնակիցները պետք է դիմակ կրեն, իսկ յուրաքանչյուր դասընթացի սկսվելուց առաջ անհրաժեշտ է չափել մասնակիցների ջերմաստիճանը հեռահար ջերմաչափով:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 44845 դեպք, ապաքինվել է 40121 մարդ, մահացել է 900-ը: Այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 հիվանդ: Սեպտեմբերի 11-ին Հայաստանում լրանում է արտակարգ դրության ռեժիմի ժամկետը, որին փոխարինելու կգա կարանտինը։ Օրինագծերի համապատասխան փաթեթը խորհրդարանի կողմից հաստատվել է սեպտեմբերի 4-ին: