Արմինֆո. Սեպտեմբերի 20 - ին Մոսկվայում՝ ԺՏՁՑ (ВДНХ) <Արմենիա> տաղավարում տեղի կունենա Հայկական գինու փառատոն:
Ինչպես հաղորդում Է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը, միջոցառման սկիզբը ժամը 12:00-ին է:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենան հայկական գինիների շնորհանդեսներ և համտեսումներ, դասախոսություններ հայկական գինեգործության ավանդույթների մասին, նախատեսվում է նաև երաժշտական ծրագիր՝ հայ կատարողների և համույթների մասնակցությամբ:
Փառատոնի նպատակն է՝ աջակցել հայ գինեգործներին և նպաստել Ռուսաստանում հայկական գինու ապրանքանիշերի տարածմանը։ Առաջիկա միջոցառումներին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները ։