Արմինֆո. Հայաստանը փորձում է շտկել անցյալի արտաքին քաղաքական սխալները ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի նախկին փոխարտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ մեկնաբանելով Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումը։
<Ես Իսրայելում մեր դեսպանատան բացակայության փաստը դիտարկում եմ՝ որպես խթան իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար Վերջիններս շատ ակտիվ են զարգանում նաև այսօր, իսկ Իսրայելն Ադրբեջանին ժամանակակից սպառազինությունների խոշորագույն մատակարարներից մեկն է ։ Մենք պարզապես պարտավոր ենք զարգացնել հարաբերություններն Իսրայելի հետ՝ բնականաբար, հաշվի առնելով Իրանի շահերը>,- ընդգծել է նա ։
Դիվանագետի գնահատմամբ ՝ Թել Ավիվում Հայաստանի դեսպանատան ճիշտ կազմակերպված աշխատանքի դեպքում, եթե դեսպան Արմեն Սմբատյանը լինի իր բարձրության վրա, Իսրայելի պես կարևոր երկրի հետ հարաբերություններում այդ քայլը կարող է շատ բան տալ Հայաստանին, այդ թվում՝ Հայաստանի համար այնպիսի բարդ հարցում, ինչպես իսրայելական սպառազինությունների վաճառքն Ադրբեջանին ։
Նավասարդյանն այս առնչությամբ ցավով նշել է, որ հայ դեսպանների մեծ մասը չունեն համապատասխան դիվանագիտական փորձ և նույնիսկ իրենց գործում արհեստավարժ չեն, ինչը, նրա գնահատմամբ, էապես խանգարում է Հայաստանի շահերի առաջխաղացմանը այն երկրներում, որտեղ նրանք ներկայացնում են այդ շահերը ։
<Ժամանակակից Իսրայելը տարածաշրջանում շատ կարեւոր երկիր է ՝ բավական ակտիվ քաղաքական ուղեգծով ։ Այս առումով կարևոր է ընդգծել, որ մեր դեսպանության բացմանը զուգահեռ Իսրայելը սկսել է բավականին ակտիվ զարգացնել հարաբերություններն արաբական աշխարհի, մասնավորապես, ԱՄԷ-ի հետ: Մինչեւ վերջերս այդ հարաբերությունները սահմանափակվում էին Եգիպտոսով եւ Հորդանանով: Իսկ արաբական երկրներն Իսրայելին անհրաժեշտ են Իրանին և Թուրքիային հաջող դիմակայության համար ։ Հայաստանի համար Իսրայելը հետաքրքրություն է ներկայացնում տարբեր պատճառներով՝ բարձր տեխնոլոգիաներ, բժշկական գիտություն, գյուղատնտեսություն>,- ամփոփել է դիվանագետը։