Արմինֆո.Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է <Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> օրինագծերի փաթեթը: Այս մասին հայտնում է ԱրմԻնֆո-ի խորհրդարանական թղթակիցը։
<Կողմ> քվեարկեց 80 պատգամավոր, <դեմ> ՝ 28:
Նշենք, որ այս օրինագծի համաձայն, վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին: Կարանտին հնարավոր է սահմանել առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ Երևանի քաղաքապետի կողմից և կառավարության կողմից տարբեր տարածքներում։