Արմինֆո.Սեպտեմբերի 4-ի առավոտյան Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է Ռուսաստան վերադառնալ ցանկացողների ակցիան:
Որոշ ցուցարարներ նշում են, որ Ռուսաստանում իրենց ընտանիքներն են մնացել, որոնց հետ նրանք արդեն մի քանի ամիս է չեն կարողանում վերամիավորվել՝ փակ սահմանների պատճառով: Ակցիայի մի շարք մասնակիցներ բողոքել են, որ Հայաստանում նրանք ստիպված են ապրել իրենց հարազատների ընտանիքների հետ, այն դեպքում, երբ ռուսական տարածքում նրանք ունեն իրենց բնակարանները, ինչպես նաեւ գումար վաստակելու հնարավորություն: Բողոքողներից մեկը հայտնել է, որ Հայաստան է եկել մարտի սկզբին՝ քրոջ հուղարկավորության մասնակցելու, եւ արտակարգ դրության ռեժիմ մտցնելուց և սահմանի փակվելուց հետո չի կարող հետ վերադառնալ ։ Նրանց խոսքով ՝ իրենց բողոքի ակցիաները են անցկացնում օգոստոսի 12-ից, սակայն մինչ օրս հստակ պատասխան չեն ստացել։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելի վաղ հայտնել էր, որ այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում, սակայն ավելի կոնկրետ տեղեկատվություն նրանց չի տրամադրվել ։
Մինչդեռ <Լուսավոր Հայաստան> խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ չլուծված է մնում նաև այն քաղաքացիների խնդիրը, ովքեր ցանկանում են Ռուսաստանից Հայաստան վերադառնալ ցամաքային ճանապարհով, սեփական ավտոտրանսպորտով: Վրացական կողմը քաղաքացիներին առաջարկում է օգտվել ավտոբուսից, իսկ մեքենաները Հայաստանի տարածք հասցնել քարշակներով, ինչը ծախսատար է։ Մարուքյանը նշել է, որ արտակարգ դրության ռեժիմից հետո Հայաստանում կարանտինի սահմանման նպատակով այս պահին քննարկվող օրենսդրական նախաձեռնությունները մի փոքր լղոզված են, ինչը կարող է հանգեցնել սահմանների շարունակական փակման։ <Հուսով եմ, որ կարանտինի ժամանակ ՀՀ քաղաքացիների համար սահմանափակող միջոցները փոքր - ինչ կմեղմացվեն, և նրանք կկարողանան լքել Հայաստանի տարածքը>, - ասել է նա ՝ հավելելով, որ կարանտինի սահմանափակումները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, և ցանկալի կլիներ չտարածել դրանք հանրապետության ողջ տարածքում: Մարուքյանը նաեւ հիշեցրել է, որ ՌԴ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել Հայաստան՝ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում: