Արմինֆո. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին գիրք է գրել Հայաստանում <թավշյա հեղափոխության> մասին:
<Հայկական հեղափոխություն. անավարտ շղթա> գիրքը, որը բաղկացած է 138 էջից, հրապարակվել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտի կայքում։
Հեղինակը նկարագրում է Հայաստանում պետության հետխորհրդային մոդելի ձևավորման մեխանիզմները և սոցիալական դժգոհության աճի գործընթացը։ Նա մանրամասն ներկայացնում է հեղափոխական իրադարձությունների ընթացքը՝ Երեւանում գտնվող արևմտյան դիվանագետի աչքերով: Գրքւմ նշվում են երկրի բարեփոխման գործում նոր քաղաքական թիմի հաջողությունները, ինչպես նաև այն դժվարությունները, որոնց վերջինս բախվել է, այդ թվում ՝ հին տնտեսական եւ քաղաքական կառույցների դիմադրության պատճառով:
Միևնույն ժամանակ, հեղինակը վերլուծում է Հայաստանում բարեփոխումների գործընթացի աշխարհաքաղաքական համատեքստը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գործոնը եւ դրա հնարավոր կարգավորումը։ Դիտարկվում է Հայաստանում իրադարձությունների հնարավոր ազդեցությունը հետխորհրդային այլ երկրներում իրավիճակի զարգացման վրա ։
Գրքի վերջնամասում Սվիտալսկին ներկայացնում է առաջարկություններ և դիտարկումներ՝ կապված Եվրամիության քաղաքականության և տարածաշրջանում Լեհաստանի, մասնավորապես` Հայաստանի հետ գործունեության հետ կապված:
Գիրքը կարելի է ընթերցել հետեւյալ հղումով՝ https://pism.pl/publications/The_Armenian_Revolution_An_Unfinished_Cable։