Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն արծարծվել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարության ոչ պաշտոնական հանդիպմանը, որն անցկացվել է սեպտեմբերի 2-ին ՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով:
ԵԱՀԿ ԽՎ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, հանդիպման օրակարգում եղել են ԵԱՀԿ-ի տարածաշրջանի իրադարձությունները եւ ԽՎ գործունեությունը։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելին իր ելույթում անդրադարձել է համավարակի հետ կապված հարցերին, ընդգծելով գլոբալ միասնություն եւ համերաշխություն ցուցադրելու անհրաժեշտությունը, ինչպես նաեւ "Վրաստանում շարունակվող անօրինական բորդերիզացումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրումը, ինչպես նաեւ Ուկրաինայի արեւելքում առկա իրավիճակը":
Հաղորդագրության համաձայն, Բյուրոյի անդամները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ ԽՎ-ի ներդրում կատարելու հեռանկարները, ԱՄՆ-ում եւ Բելառուսում տիրող վերջին իրավիճակը, COVID-19 համավաարակի հետեւանքների վերացման կարեւորությունը:
Նաեւ ընդգծվում է, որ ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայ Գուլիեւը (Ադրբեջան), անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության շուրջ տիրող իրավիճակին, Բյուրոյի անդամներին տեղեկացրել է ԵԱՀԿ ԽՎ- նախագահ Ծերեթելիին եւ մի շարք երկրների պատվիրակությունների ղեկավարներին հասցեագրված նամակների մասին, որոնք ներառում են "միջազգային իրավունքին եւ 1975 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին համապատասխան հակամարտության արդարացի լուծմանն" աջակցելու խնդրանք:
"Ազայ Գուլիեւը նաեւ մտահոգություն է հայտնել Բեյրութում վերջերս տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանի կողմից լիբանանահայերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ենթադրյալ վերաբնակեցման կապակցությամբ", - նշվում է ԵԱՀԿ ԽՎ հաղորդագրության մեջ: