Արմինֆո.Արայիկ Հարությունյանի համոզմամբ՝ Արցախում չի կարող լինել երկիշխանություն։ Այս մասին Արցախի նախագահը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե որքանով է երկրում ուժեղ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի գործոնը։
Արցախի նախագահը նշել է, որ հանրապետությունում երկիշխանության հաստատումը բացառվում է: "ԱԽ-ի աշխատակիցների թվի ավելացման առաջարկն իմ կողմից է արվել, ես եմ ԱԽ-ին հանձնարարականներ տալիս։ Ես ծավալուն հանձնարարականներ եմ տվել ՝ սկսած պետական կառավարման համակարգի օպտիմալացումից, տարբեր ծառայությունների արդյունավետության բարձրացումից, ռազմավարական ծրագրերի ուսումնասիրությունից եւ քննարկումից", - ընդգծել է Հարությունյանը։ Նա նաեւ նշել է, որ քանի որ նախագահը երկրի միակ ղեկավարն է, Անվտանգության խորհուրդը կլինի նաեւ խորհրդատվական մարմին, որը զսպող մեխանիզմ կլինի շատ հարցերի շուրջ:
Նշենք, որ Արցախի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանին նշանակել է հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար: