Արմինֆո. Հայաստանի ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ գտնվող Սու-25 կործանիչների արդիականացումը մինչեւ Սու-25ՍՄ3 մակարդակի բարձր որակ կապահովի Հայաստանի համար՝ ցածր գնով, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա- Երևան առցանց տեսակամուրջի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել գեներալ-մայոր, ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պոպովը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև ստորագրվել է Սու-25-ի արդիականացման և վերանորոգման պայմանագիր։ Սու-25- գրոհայինները գնվել են 90-ականներին Սլովակիայում, սակայն ինքնաթիռների կապիտալ վերանորոգում չի իրականացվել։
<Որպես Սու-25-ով թռիչք կատարած մարդ՝ ես կարող եմ գնահատել այն՝որպես բավականին ճկուն, իսկ նրա վերջին տարբերակը՝ ՍՄ3-ը, որպես շատ արդյունավետ։ < Solt-25> օպտիկական համակարգով հագեցվածությունը թույլ է տալիս գրոհայիններին հետախուզություն իրականացնել։ Ավելին, Սու-25 ՍՄ3-ի վրա տեղեկայված է <ԳԼՈՆԱՍ> համակարգը, որը սովորական ավիառումբն արդյունավետ գերճշգրիտ զենքի է վերածում ։ Որքան հասկանում եմ, հայկական ինքնաթիռներում հենց այդ լուծումներն են կիրառվելու։ Արդիականացված Սու-25-ը պարզապես օդանավ չէ, դա համակարգ է>, - ընդգծել է զինվորականը ։
Պատասխանելով ժամանակակից պատերազմներում անօդաչու թռչող սարքերի դերի բարձրացման, մասնավորապես, Հայաստանի հետ սահմանի Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում Հայաստանի զինված ուժերի կողմից դրանց արդյունավետ կիրառման մասին հարցին՝ գեներալը նշել է, որ մարտական գործողություններում անօդաչու թռչող սարքերն, անկասկած, կօգնեն, բայց կառավարվող ինքնաթիռներին ամեն դեպքում չեն փոխարինի։ <Մարտական ԱԹՍ-ների համեմատությամբ մարտական ավիացիան այսօր դառնում է առաջնային ամբողջ աշխարհում: Դա փաստ է ։ ԱԹՍ-ները կարելի է արդյունավետ օգտագործվել՝ այլ միջոցների հետ համատեղ միայն>,- ամփոփել է ռուս գեներալը ։