
Արմինֆո. Հայաստանը բավականին փոքր երկիր է և, ընդ որում՝ գտնվում է ամենատարբեր արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների ազդեցության տակ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում Մոսկվա- Երևան առցանց տեսակամուրջի ժամանակ ասել է «Հայրենիքի զինանոց» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։
<Հայաստանի Զինված ուժերի սպառազինության մեջ այսօր կա 19 մարտական ինքնաթիռ, կան նաեւ որոշակի քանակությամբ ուղղաթիռներ ։ Ընդ որում, գերժամանակակից եւ գոյություն ունեցող բոլոր պահանջներին ու պարամետրերին համապատասխանող ինքնաթիռները հայկական ռազմաօդային ուժերում ընդամենը չորսն են: Դրանք վերջերս Ռուսաստանից մատակարարված Սու-30ՍՄ կործանիչներ են>, - նշել է նա ։ Այս առնչությամբ ռազմական փորձագետը Սու-30ՍՄ-ի նոր մատակարարումները եւ ՀՀ ԶՈՒ-ում առկա Սու-25 գրոհայինների արդիականացումը գնահատում է՝ որպես օբյեկտիվ անհրաժեշտություն:
Որպես հայկական բանակի հզորացման երկրորդ ասպեկտ ՝ Լեոնկովը դիտարկում է Մոսկվայի հետ Երեւանի առկա ռազմատեխնիկական համագործակցությունը՝ ինչպես երկկողմ պայմանագրերի շրջանակներում, այնպես էլ ՀԱՊԿ գծով ։
Մեկնաբանելով վերջին շրջանում անօդաչու թռչող սարքերի դերի բարձրացումը ՝ փորձագետն ընդգծել է, որ առկա միջազգային փորձն ու պրակտիկան ցույց են տալիս, որ ԱԹՍ-օդաչուավոր ինքնաթիռ մրցման մեջ միշտ հաղթում օդաչուն։ >Լուրերն այն մասին, թե դրոնները, իբր, հաջողությամբ հաղթահարում են Սիրիայում և Լիբիայում հակաօդային պաշտպանության համակարգերը, շատ ուժեղ տարածում է Թուրքիան։ Սակայն, որքան կատարյալ է ՀՕՊ համակարգը, այնքան անզոր են ԱԹՍ-ները ։ Երբ սկսում են աշխատել բոլոր միջոցները, անօդաչու թռչող սարքերն ուղղակի անօգուտ են դառնում>, - ընդգծել է նա։
Անդրադառնալով հայկական Սու-25-ի արդիականացման թեմային ՝ փորձագետը նշել է, որ արդիականացումը թույլ է տալիս Սու-25 ՍՄ3-ին այսօր էլ արդյունավետորեն կատարել իր աշխատանքը ։ Սիրիայում ռուսական ավիացիայի մարտական թռիչքների կեսից ավելին բաժին է ընկնում այդ գրոհայիններին>,-- ամփոփել է ռուս ռազմական փորձագետը։