Արմինֆո. Առաջիկա օրերին 4 750 սիրիահայ ընտանիք օգնություն կստանա ՀՀ կառավարությունից, սեպտեմբերի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը ։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի կառավարությունն ԱԳՆ բյուջետային խնայողություններից 100 հազար դոլար ֆինանսական աջակցություն է տրամադրել այն սիրիահայերին, որոնք դժվարին պայմաններում են հայտնվել։ <Մոտ 300 սիրիահայ ընտանիք Դամասկոսում և արվարձաններում արդեն ստացել են այդ օգնությունը ։ Նախատեսվում է, որ առաջիկա օրերին աջակցություն կցուցաբերվի եւս 4 750 ընտանիքի, որոնք հայտնվել են բարդ պայմաններում>, - ամփոփել է Նաղդալյանը ։